Նյու Յորքում հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական կայքից։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները ԼՂ-ում իրադրության կայունացման ուղղությամբ և դա անել նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

