ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այցելել է Զինվորի տուն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
- Արտակ Դավթյանը այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
- Վարչապետ Փաշինյանը Զինվորի տանը հանդիպել է Հայրենիքի պաշտպաններին
«ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին:
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Կարեն Գիլոյանին փոխանցել է վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներից մի քանիսի ցանկությունը. նրանք ցանկանում են պրոֆեսիոնալ լողով զբաղվել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոստացել է աջակցել և կազմակերպել տղաների մարզումների մեկնարկը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
