ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական մասում՝ Ադրբեջանի կողմից նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ մաքսային և անձնագրային վերահսկողություն սահմանելու հարցին և այն բանին, թե ինչպես պետք է վերաբերվել այդ որոշմանը։
Վարչապետը նախ հիշեցրեց, որ այստեղ խոսքը Էյվազլիի հատվածի մասին է, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն՝ ադրբեջանական անցակետը նույնպես ՀՀ տարածքում չէ։
Փաշինյանը նշեց, որ կարող է հարց ծագել․ արդյո՞ք հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Նա ասաց, որ հնարավոր էր, սակայն դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է իրենց համար։
Վարչապետ ևս մեկ անգամ շեշտեց, որ երբևէ չեն քննարկել և չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես արդեն հայտարարվել է նախկինում։