Գիտակցում էի պատրաստ չլինելուս փաստը․ Նադալ

Հրապարակող՝

Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը

Ես բավական լավը չէի խաղը ընթացքում։ Այս մասին ասել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը՝ մեկնաբանելով ATP-ի ամփոփիչ մրցաշարի մեկնարկում կրած պարտությունը։

«Ֆիզիկական առումով ոչ-մի խնդիր չկա: Դա միակ դրական փաստն է խաղից հետո:

Պարտության միակ արդարացումն այն է, որ ես բավական լավը չէի խաղը ընթացքում: Ես ամենաշատը հենց դրանից եմ վրդովված, քանի որ գիտակցում էի 100 տոկոսով պատրաստ չլինելուս փաստը»,-ասել է իսպանացին։

Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ էր մարտական ոգի, որը չուներ այդ պահին:

Նշենք, որ մինչ այս խաղը Նադալը պաշտոնական անձնական խաղերում 5-0 հաշվով առավելություն ուներ Զվերևի նկատմամբ:

Ամենաթարմ