«Պալմեյրասի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը, որի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», խոսել է առաջիկայում իր՝ Իսպանիա տեղափոխվելու մասին։
«Ես շատ անկեղծ կլինեմ, երբ ազգային հավաքականում էի, բոլորն ինձ հարցնում էին, թե երբ եմ գալու «Ռեալ»: Գիտեմ, որ գնալու եմ, միամիտ չեմ, բայց այս պահին ամբողջովին կենտրոնացած եմ իմ ունեցածի վրա։
Միակ բանը, որում ես համոզված եմ կյանքում, այն է, որ մահը կգա, իսկ մնացած բաների վերաբերյալ՝ ոչ։ Չգիտեմ՝ ողջ կլինեմ արդյոք վաղը, ուստի կմտածեմ միայն այսօրվա մասին»,- Էնդրիկի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
