«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։
Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ և ծնողներ, շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։
Աշխարհը պատուհասած համավարակի այս բարդ ու պատասխանատու օրերին մաղթում ենք քաջառողջություն, ուժ, համբերություն ու զգոնություն։ Վստահ ենք, որ որևէ համավարակ չի կարող խոչընդոտ լինել գիտելիքի փոխանցման ճանապարհին, և այս արտակարգ պայմաններում էլ մեր ուսուցիչներն ու դասախոսները մեծ նվիրումով և պատրաստակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը:
Թող նոր ուսումնական տարին իր հետ նոր ձեռքբերումներ և հնարավորություններ, հաջողություններ և հաղթանակներ բերի:
Գիտելիքն ամենաթանկ կապիտալն է, իսկ գիտելիքահեն հասարակությունը մեր պետության զարգացման և բարեկեցիկ ապագայի գրավականը։
Բարի՜ երթ ու ընթացք, եղե’ք ԱՌՈՂՋ»։
https://www.facebook.com/freedemocrats/posts/3316186788474493?__cft__[0]=AZWPxKYSVmjz538ARNbJi_zT5RV-dKb7hJzzSTovwaCbYIIGhhKG8_qEi7EjyU0dy9vT7Y6XuXGcm5umjosBJDLKPc__xtCPaVSMxTtm1vv8UkMOhkwTOfXmWbBkX77tKVYGAS5fgAGdSBFlbnuy83vu5jw41wm_OD5r-53v69GBAA&__tn__=%2CO%2CP-R