Ամերիկացի գիտնականները ստեղծել են բիոնիկ պրոթեզ, որը թույլ է տալիս «զգալ» և կատարել ռեֆլեքսային շարժումներ:
Նշվում է, որ բիոնիկ պրոթեզը թույլ է տալիս վերստեղծել անդամահատված վերջույթների զգայարանները։ Սարքը անդամահատման տեղում տեղադրված հինգ բլոկից է: Բլոկներից յուրաքանչյուրն ունի լուցկու տուփի չափս և պարունակում է նեյրոհամակարգչի ինտերֆեյս: Սա թույլ է տալիս յուրաքանչյուր մատից շոշափելիքի զգայարանը փոխանցել ուղեղին:
Ինտերֆեյսը մտքերը վերածում է գործողությունների՝ մղելով ռեֆլեքսային շարժումների: Նեյրոհամակարգչի ինտերֆեյսը հնարավորություն է տալիս նաև ավելի ճշգրիտ վերարտադրել ձեռքերի մեխանիկան։ Պրոթեզը կարող է հաշվարկել ջանքերն ու շարժումները՝ ելնելով իրավիճակից:
Պրոթեզը հաջողությամբ փորձարկվել է ու թեստերը ցույց են տվել` կամավորները կարողացել են կատարել ռեֆլեքսային շարժումներ և բռնել իրեր ինտուիտիվ վերլուծության հիման վրա:
Lerner Research Institute-ի ստեղծարար աշխատանքի մասին հայտնում է Այս մասին տեղեկանում ենք Science Robotics ամսագրից։