fbpx
Գիտություն

Գիտնականները էկզոմոլորակ են հայտնաբերել

WASP-76b էկզոմոլորակի վրա գիտնականները հայտնաբերել են երկաթե քամիներ՝ երկաթի ատոմների հոսքեր: Այս մոլորակը հայտնի է իր ծայրահեղ պայմաններով. դրա վրա անձրևը հալած մետաղից է։

WASP-76b-ը յուպիտեր դասի գերտաք գազային հսկա է, որի մակերեսի ջերմաստիճանը գերազանցում է 2000°C-ը՝ աստղին մոտ լինելու պատճառով: Այս էկզոմոլորակի նոր ուսումնասիրության ժամանակ Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի և այլ երկրների աստղագետների միջազգային խումբը կենտրոնացել է մոլորակի ցերեկային կողմի վրա, որտեղ ջերմաստիճանը հասնում է 2400°C-ի: Նրանք հայտնաբերել են երկաթի ատոմների հոսքեր, որոնք շարժվում են WASP-76b-ի մթնոլորտի ստորին շերտից դեպի վերին շերտեր:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս ուժեղ երկաթե քամիների առկայություն, որոնք հավանաբար առաջանում են մթնոլորտի տաք կետից»,- նշում են հետազոտության հեղինակները:

Այս հայտնագործությունը կհանգեցնի էկզոմոլորակների կլիման ավելի լավ հասկանալուն, հատկապես գերտաք գազային հսկաների դեպքում:

Հետազոտությունը հրապարակվել է Astronomy & Astrophysics (A&A) ամսագրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ