Չինացի գիտնականները ստեղծել են հավելանյութ, որն ասֆալտի հետ խառնվելով հալեցնում է ձյունը: Այդ ծածկը կարող է դառնալ աղի եւ ավազի խառնուրդի այլընտրանքը, որոնք լցնում են ճանապարհներին ձմռանը: Այդ հավելանյութն ասֆալտի հետ միասին պայքարում է ճանապարհների սառցակալման դեմ:
Հետազոտողները ստեղծել են աղեր՝ ացետատի հիման վրա, որոնք քլորիդներ չեն պարունակում, հենց դրանք են սովորաբար պայքարում սառցակալման դեմ: Առանց քլորիդների աղերն այնքան էլ վնասակար չեն շրջակա միջավայրի եւ մեքենաների համար: Բացի այդ, դրանք ավելի արդյունավետ են աշխատում ցածր ջերմաստիճանների ժամանակ:
Փորձարկումներն իրական ավտոճանապարհներին ապացուցել են, որ նոր հավելանյութով խառնված ասֆալտը հալեցնում է իր վրա հայտնված ձյունը: Ջրի սառչելու ջերմաստիճանն, ընդ որում, նվազում է o °C-ից մինչեւ -21 °C։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ մոդիֆիկացված ասֆալտը սառցակալման դեմ հատկությունները պահպանում է յոթ-ութ տարի՝ ճանապարհները մաքուր պահելով։