ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ժամանել է Գլազգո, որտեղ մասնակցելու է Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ խոշոր համաժողովին։
Սարգսյանին դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որոնց հետ ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել։
Նշենք, որ նախագահը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում ելույթով է հանդես գալու։
Համաժողովը նախագահում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։