Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նա ողջունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների երկխոսությունը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
Այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշը հույս է հայտնել, որ երկխոսությունը շարունակական կլինի ու ջանքեր կգործադրվեն խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը շահագրգիռ կողմերին նաև կոչ է արել կենտրոնանալ խաղաղության և գործակցության առաջխաղացման ուղղությամբ։

