Վրաստանում պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններին, իսկ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է հայրենիք վերադառնալուն։
Նա արդեն իսկ ասել էր, որ պատրաստվում է հետ գալ Վրաստան, իսկ երեկվա իր տեսաուղերձում նշել է, որ հոկտեմբերի 2-ի համար ինքնաթիռի տոմս է գնել և գալու է Թբիլիսի։
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները հենց հոկտեմբերի 2-ին էլ նշանակված են։
Նշենք նաև, որ Սաակաշվիլին 2013 թվականից լքել է Վրաստանը, իսկ Վրաստանի իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, որ ձերբակալելու են քաղաքական գործչին, երբ նա հատի սահմանը։
