Ալաշկերտը նոր գլխավոր մարզիչ ունի

Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը,  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին:

Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

 

Ամենաթարմ