«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այս մասին հայտնում են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում և ավարտվել 3-0 հաշվով՝ հօգուտ մյունխենյան ակումբի։ Նշենք, որ Գնաբրին իր հաշվին դուբլ է ձևակերպել:
24-ամյա Գնաբրին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որն իր առաջին վեց գոլերը խփեց մեկ երկրի ներկայացուցիչ թիմերի:
Իսկ «Նապոլիի» – «Բարսելոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Աիտոր Կարանկան բացատրել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին այդ մրցանակը հանձնելու իր որոշումը:
«Սա իսկապես դժվար որոշում է, բայց ինձ համար հենց այս մրցավեճում աչքի ընկավ Բուսկետսը: Նա փորձեց վերահսկել խաղի տեմպը, իսկ Սեմեդուին տված նրա փոխանցումը օգնեց «Բարսային» հավասարեցնել հաշիվը:
Առանց գնդակի խաղում նա պահպանեց իր թիմի հավասարակշռությունը»,-եզրափակել է Կարանկան։