Զավեշտալի դեպք է գրանցվել Քաթարի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալ-Շախանիայի» և «Ալ Սայլիյայի» միջև հանդիպման ընթացքում:
«Ալ Սայլիյայի» գրոհներից մեկի ժամանակ գնդակը 3 անգամ դիպել է դարպասաձողերին, սակայն այդպես էլ դարպասում չի հայտնվել։
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով։ Տանտերերը Քաթարի առաջնության գլխավոր հետնապահն են: Թիմն ունի ընդամենը 3 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հյուրերը 11 միավորով 6-րդն են:
https://www.youtube.com/watch?v=nrvri-Te-Zs