Google ընկերությունը աշխատակիցներին հանձնարարել է աշխատել տնից:
Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը:
Google-ի ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է․ «Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում…
Մեր նպատակն է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է նվազեցնել COVID-19-ի տարածումը»։
Ընդամենը Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակներում, հեռուստաալիքի տվյալներով՝ աշխատում է 100 հազարից ոչ պակաս մարդ:
Հիշեցնենք՝ նույն նպատակով աշխատակիցներին տնից աշխատել էր հանձնարարել Twitter ընկերությունը։