fbpx
Քաղաքականություն

ՍԴ դատավորների մի մասը քաղաքական ազդեցության տակ են․Մակունց

Այսօր Գորիսում «Այո»֊ի քարոզարշավի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր խոսքում ասել․

«Սահմանադրական դատարանի դատավորների մի մասը ակնհայտորեն քաղաքական ազդեցության տակ են որոշ քաղաքական խմբերի, կուսակցությունների կամ առանձին անհատների»։ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, ՍԴ դատավորները դա անում են անթաքույց, անում են քաղաքական տեքստեր հնչեցնելով. «Անում են ի հեճուկս նրա, որ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ և իրավունք չունի հնչեցնել քաղաքական տեքստեր: Կա նաև  հարցի բարոյական կողմը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով հեղինակներից է այն Սահմանադրության, որ ընդունվել է 2015-ին, ինչ-որ մի փուլից որոշում է, որ քանի որ խոսքն իրեն է վերաբերելու, ձեռնտու չէ պաշտոնավարել 6 տարի, եթե հնարավոր է ինչ-որ աճպարարության շնորհիվ պաշտոնավարել մինչև 2035 թվականը: Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է դատաիրավական բարեփոխումների մեծ օրակարգ, որը ենթադրում է, որ դատական համակարգը պետք է մաքրվի, փոխվի, արդյունավետ դառնա նրա աշխատանքը, բնականաբար, այն ՍԴ դատավորները, որոնք քաղաքական ազդեցության տակ են, չեն հաստատելու այն բարեփոխումների օրակարգը, որ նախաձեռնում ենք մենք»,-ասաց Մակունցը:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում դատական համակարգը, այդ թվում ՍԴ-ն պետք է լինի անկախ, որպեսզի եթե ապագայում որևէ ուժ փորձ կատարի կեղծել ընտրություններ, ապա այն ՍԴ-ն, որը ժողովուրդը «Այո» ասելով փոխելու է, այդ դատարանը չի սրբագրելու որևէ կեղծիք:

 

Տպել

24
SHARES
Կարդացեք նաև

Ամբողջը

Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ (ֆոտո)

Հուսով եմ՝ հարցն այսօր կկարգավորվի եւ խախտումը կվերացվի…

Ապրիլի 5. համազգային թեստի օր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին…

Այսօր ունենք նոր հագուստ, որի վրա կոպիտ կարկատան են դրել ու ասում են՝ էս էլ հոպարի հիշատակն է, պիտի պահեք.Արամ Սարգսյան

Հիմա մեր խնդիրն է այդ հոպարին էլ, իր հիշատակն էլ հանել էդտեղից, որովհետեւ մեզ նոր հագուստով աշխարհի առաջ հանդես գալ է պետք…

Միջադեպ Կապանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ

Տեսնելով, որ տղամարդը չի հանդարտվում ու շարունակում է գոռգոռալ, Նիկոլ Փաշինյանն ասել է…

Մենք քաղաքական հակառակորդ չենք, հորդորում ենք կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա․ «Ոչ»-ի քարոզչության կողմ

Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է…

«Այսօր մենք պետք է ասենք «ոչ» էդ տականքներին, էդ «ոչ»-ը ձեր «այո»-ն է». Սասուն Միքայելյան

Նախորդ իշխանությունները չեն սիրել մեր ժողովրդին…

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ