ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի հետ շաբաթօրյակի էր մասնակցում Երևան-Կոտայք ճանապարհին: Ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելի ուշ այդտեղ ժամանեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով տեսնելով վարչապետին՝ կատակեց.
«Մենք գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք»:
Փաշինյանը, դիմելով ուղիղ եթերում իրեն հետևողներին, նշեց.
«Մեր հայրենիքի մաքրության գործը բոլորիս գործն է: Իհարկե, ամենակարևորն այն է, որ ոչ միայն մաքրենք, մաքրությամբ պետք է համայնքները, մարզպետարանները զբաղվեն, բայց, դրանից բացի, կարևոր է նաև չաղտոտելը: Ի վերջո, այս աղբը ո՞նց է հայտնվել այստեղ, մենք բոլորս ենք, չէ՞, մեղավոր, մեր համատեղ ուժերով է հայտնվել»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308760839788883/