Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից․ խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հրապարակող՝

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ

Ամենադիտվածներ

Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:

Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:

Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ