fbpx
Տնտեսություն

Ծառուկյանի գործարանը վերջին պահին հրաժարվել է խաղող մթերել․ Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ խաղողի մթերման խնդրին՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին։

Նա ասաց, որ մթերումն արդեն ավարտվել է ու եթե խոշոր մթերողներից մեկը վերջին պահին չհրաժարվեր մթերելուց, ապա մենք այս տարի նույնպես չէինք լսի մթերելու մասին։

Քերոբյանը նշեց, որ խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանի մասին է։

Նախարարի խոսքով՝ իրենք հաշվարկներ էին կատարել՝ հաշվի առնելով, որ պետք է մթերում կատարի նաև Ծառուկյանի գործարանը, բայց վերջին պահին հրաժարվելը իրենցից լրացուցիչ շարժումներ պահանջեց։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ