Հայաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,7 տոկոսային կետով՝ 19,7 տոկոսի փոխարեն կազմելով 17 տոկոս:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ միևնույն ժամանակ զբաղվածության մակարդակն ավելացել է 1,5 տոկոսային կետով` 45,1 տոկոսի փոխարեն կազմելով 46,6 տոկոս: