fbpx
Կառավարություն

Գործելու է միայն երկաթուղին․ պարետի նոր որոշումը

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ պարերատատունը երկարացրել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտնել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

? Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:

✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:

✅Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1֊ի ժամը 23։59֊ից։

✅ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

✅ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մասին կարող եք կարդալ այստեղ։

Ավինյանը նշել է նաև, որ որոշ սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, որպեսզի քաղաքացիները ժամանակ ունենան ադապտացվելու համար:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2446364972334575?__xts__%5B0%5D=68.ARD7uzCabU4ZC4XQh8HamU0hNJbfbT9yCeHTZoR5_CXBon8hACKn-VWf_ptuE_S2hu8SuUCs3iwoQNt8CpNwAZSwxPeLnIB35bKhqXocO9CyjhhFK_0–spSRJu26Lv28IdYy9iABjnqanBqHZ7F6pPKwk7vgfXjrwgOe5NXxoSagjIemo6AWjIfrdXsDMKZb6viBZce6uizJwYJsMddyA5_kH0_w-UFSEW9T3tYfqpN4oZMeXMksG3pVmTM8Lq2vg9IHG1Hu4iWG4hTX9KWF641yKdZzl_SSSwRoMmA2Ca1dbFhMtOVrVyTnInUu6f2qNaqgxVNMaBADAbTOiwSEGypLaH3&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ