Գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի դատական տուգանքի կիրառումը կբացառվի

Հրապարակող՝

Հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, իսկ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասաց, որ առաջարկվում է բացառել դատական տուգանքի կիրառումը գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի նկատմամբ՝ հաշվի առնելով փաստաբանների՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան դատարանում անկախ և անկաշկանդ գործելու երաշխավորման անհրաժեշտությունը:

Զեյնալյանը նշեց, որ առաջարկն ընդունելի է, միաժամանակ հայտնեց, որ ներկայացվել է այլընտրանքային նախագիծ, ըստ որի՝ դատավորը կարող է դիմել Փաստաբանների պալատին և գլխավոր դատախազին, որպեսզի անհրաժեշտ դեպքում կարգապահական վարույթ հարուցվի: Նախարարի խոսքով՝ դիմումի ներկայացումը պարտադիր է:

Ամենաթարմ