ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժության շրջանակում հունիսի 15-ին և 16-ին N զորամիավորման զորամասերի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։
Նշվում է, որ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և նախապատրաստվել պաշտպանողական մարտի վարման։

