Գործունեությունը կվերսկսեն Վանաձորի Գլորիա և Սարտոն կարի ֆաբրիկաները․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։

«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների. Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը’ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մինչ այս մարզպետը  դիմել էր պարետատուն «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցով։

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3633917816678904

 

Ամենաթարմ