fbpx
Հասարակություն

Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը անդձադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը։ Մանե Գևորգյանը նշել է, որ  Սերժ Սարգսյանը լավ գիտի իր ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։

Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել։ Հայտարարության մեջ ասվում է, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»,– ասվում է հաղորդագրությունում:

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4257972347561168&id=100000453356168

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ