fbpx
Քաղաքականություն

Գորգիսյանի շնորհավորանքը և կիսամերկ կնոջ նկարները քննարկումների տեղիք են տվել․ Սա ԱԺ պատգամավորին հարիր պահվածք չէ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ։

Գորգիսյանը «Մալենա» ֆիլմից կիսամերկ հերոսուհու նկարներն է հրապարակել ու գրել.

«Շնորհավոր տոնդ, մեր բազմաչարչար Սահմանադրություն»՝ տեղադրելով նաև կինեմատոգրաֆիայի գլուխգործոց համարող ֆիլմի հղումը:

https://www.facebook.com/Gorgisyan.Gevorg/photos/a.362987334541161/726488504857707/?type=3&theater

Այս գրառում-շնորհավորանքը բուռն քննարկումների ու քննադատության տեղիք է տվել:

Facebook-ի օգտատերերը Գորգիսյանին այս համեմատությունը չեն ներել, ուստի արձագանքները կոշտ են՝ ամոթանքներով ու վիրավորանքներով լի. «Սա մեղմ ասած ԱԺ պատգամավորին հարիր պահվածք չէ, սա չգիտեմ ինչ է», «Համեմատում ես Սահմանադրությունը մարմնավաճառի հետ, տարածում ես թրիգերային նկարներ կանանց հանդեպ ֆիզիկական բռնության տեսարաններով, Տոռնատորեի ֆիլմն անվանում ես գլուխգործոց, ինձ թվում է՝ մինիմում մի 10 տարի էսքանի համար պետք ա նստես», «Զարմանալի և չափազանց տհաճ է, երբ «քաղաքակիրթ» քաղաքական գործիչը կարող է նման սարսափելի և կնոջը նսեմացնող տեսարանով արտահայտել իր մտքերը հանրային հարթակում, երբ ինքն է իբրև կոչված մարդկանց՝ կանանց իրավունքները պաշտպանելու գործին։ Թեկուզև փորձելով փոխաբերական իմաստով արտահայտել միտքը։ Դուք ավելի հավասարակշռված մարդու տպավորություն էիք թողնում… »։

«Ուրախ եմ, որ գիտակցում եք Սահմանադրության բազմաչարչարությունը, իսկ արդյոք ընդունում եք նաև, որ դուք` ձեր քաղաքականը ուժը ևս իր լուման ու ներդրումն ունի Սահամանադրության մեր օրերի բռնաբարության հանցավոր գործում», «Եթե ձեր12-13 տարեկան երեխան տեսնի սա ձեր էջին, ի՞նչ եք բացատրելու: Գրում եմ որպես փորձառու մանկավարժ: Դուք հանրային հարթակում որևէ բան հանրայնացնելուց պետք է մտածեք առաջին էֆեկտի, թողած տպավորության մասին: Մինչև խորհուրդ կտաք ֆիլմը դիտել, որը հաստատ շատ քչերը կդիտեն, ձեր կողմից հրապարակածը նողկալի է , հակաէսթետիկական, հակամարդկային, հակադաստիարակչական, հակագենդերային»:

Ի պատասխան՝ Գորգիսյանը հորդորում է դիտել ֆիլմը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ