Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին խոսել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման առաջարկին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
«Դավաճանությունը դավաճանություն է, դրա թարսն ու շիտակը չկա: Կամ ինքը պետք է ասի՝ սա իմ մեջլիսը չէ, կամ էլ մեջլիսը կանի անհրաժեշտը և սրան դուրս կնետի: Որտեղ որ ցանկանա գնալ, թող կապ հաստատի այնտեղի հայկական սփյուռքի հետ: Իրեն խորհուրդ կտամ Ամերիկա գնալ»,- ասել է Բահչելին: