Այսօր Ֆերան Ռևերտերը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, հրաժարվում է ակումբի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից։ Նա նշել է, որ պատճառը անձնական և ընտանեկան է։
Տեղեկությունը հաստատել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրաժարականը կընդունվի այն պահից, երբ «Բարսելոնան» նշանակի նոր գլխավոր գործադիր տնօրեն։
