Գործատուները նշել են հեռահար աշխատանքի առավելությունները

Հրապարակող՝

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին

Աշխատակիցների հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը (43 տոկոս) և խնայողությունը աշխատատեղերի վարձակալման հարցում (35 տոկոս), տեղեկացնում է RT-ն։

Աշխատակիցների համար գլխավոր առավելությունն են խնայողությունները ուղեվարձի և օֆիսում սնվելու հարցում։

Միաժամանակ գործատուները խոստովանել են, որ հեռահար աշխատանքի դեպքում իրենց համար ավելի դժվար է վերահսկել աշխատակիցներին։ Մինուսներից են նաև ցածր ներգրավվածությունը և տվյալների արտահոսքի մեծ հավանականությունը։

Հարցման ենթարկված գործատուների 32 տոկոսը մտադրություն ունի հեռահար աշխատանքի վարձել ծրագրավորողների, 18 տոկոսը՝ դիզայներների, 14 տոկոսը՝ մարքեթինգի, 10 տոկոսը՝ ֆինանսների և հաշվապահության ոլորտի մասնագետների։

Հեռահար աշխատակիցների աշխատանքի որակից գոհ է եղել հարցման ենթարկվածների 72 տոկոսը։

Ամենաթարմ