fbpx
Քաղաքականություն

Գործնական առաջարկ մեր դիվանագետներին․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես համոզված էի, որ սոցցանցերում մեր գրառումները «էրված սրտի մխիթարանք են»: Բայց այսօր իմացա, որ կառավարությունից գործնական քայլ է արվել լուծում գտնելու, թե «Ինչպե՞ս անենք, որ մեր գիտական արտադրանքը պետք գա մեր պետությանը», ինչի մասին ես դառը գրառում էի արել սեպտեմբերի 29-ին:

Հիմա չգիտեմ՝ շարունակել սոց.ցանցերո՞ւմ գրել հրատապ թվացող խնդիրների մասին, թե՞ գրել ուղիղ հասցեատերերին՝ կառավարության համապատասխան պատասխանատուներին:

Հիմա, օրինակ, կուզենայի գործնական առաջարկ անել մեր դիվանագետներին, հատկապես՝ դրսերում աշխատող դեսպանների համար մի քանի ճանաչողական դասախոսությունների շարք անել հատկապես Ադրբեջանի, Վրաստանի, Կովկասի, Թուրքիայի պատմության առնվազն ոչ վաղ անցյալի և ընթացիկ կյանքի թեմաներով, ինչպես նաև՝ գիտական միջավայրերում ծավալվող «նացիոնալիզմ», «ազգային պետություն», «ժողովրդավարություն», «բանավոր հիշողություն» և այլ այս կարգի դիսկուրսների շուրջ: Որպես օգնություն»:

https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1408480132637592

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ