fbpx
Մարզեր

Ձկնագողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլ ենք ունեցել։

Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։ Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։ Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։ Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։ Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։

Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։ Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ,որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։ Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել»։

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2369773349746836?__xts__[0]=68.ARCiUyWVvU8v9COvkxxYGh2lC9SaGwMJE0UX1AHzg8L-lmxqJuFq5aZET6EmhCZ9OKRqX6SQTwxAaTDYE4_khc30VVJl8bxhHgzf90mlK9BB80za_Jzk3WVm39MsmIfGF0BlJCJxrzxTQTH5J7vHbnbf_kvaipgiHDWAd_KRRbVerWnD79rmNoX0GtHYtWo4NbMl7AWTX5w3AbGEOFQNFZbH6nBZAMh6YRshOb4HTj0GaLXPS4-t87Vt-cJwllt2JwEgjIxcx7YCakbGH-l7eoT2rqowqvdFD1BJx4gVJDGhOt18uSqxBc4Zb02gpr6hVpeFxHi4kAAbg8hNqmmtYw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ