fbpx
Մարզեր

Մեկնարկել են միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ 53+000-կմ 54+000, կմ 57+000 կմ 58+000,կմ 65+400-կմ 66+600 և կմ 69+900-կմ 72+000) միջին նորոգման աշխատանքները:

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են կմ 53+000-կմ 54+000 հատվածում (Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝ «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում է փոսերի նորոգում, հարթեցնող շերտի և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

 

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:

Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ