ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վճարային տերմինալների, որոնց միջոցով պարզ և արագ հնարավոր է մարել վարկային պարտավորությունները, համալրել հաշիվը կամ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց` խնայելով ժամանակը: Սակայն գիտատեխնիկական ձեռքբերումը բոլորը չէ, որ գնահատում ու արժևորում են:
«Դեկտեմբերի 17–ին, լույսը դեռ չբացված, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնող Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նկատել էին, որ դիմակավորված անձը լինգով կոտրում է վճարային տերմինալը։
- Ոստիկանությունը ողջ զինանոց է հայտնաբերել. կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Արագ մոտեցել էին ու բռնել՝ կանխելով գողությունը։
Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։
Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: