fbpx
Մշակույթ

Գոյ» թատրոն. ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի լուծում

«Գոյ» թատրոնը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից հարցի միջանկյալ, հրատապ լուծում՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից վերջնական որոշումը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը՝ պահանջելով վերականգնել թատրոնի բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գոյ» թատրոնը վերսկսել էր նստացույցը՝ ի նշան բողոքի կառավարության որոշման դեմ, որով թատրոնը միացվել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի կազմն այս միավորման որոշմանը դեմ է, և նրանք ցանկանում են շարունակել խաղալ առանձին թատրոնում։

Նոյեմբերի 2-ին թատրոնը հայտարարել էր, որ պատրաստ է վերականգնել բնականոն աշխատանքը, սակայն նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է, որ նման որոշում չկա։

Թատրոնի կազմը պահանջում է ԿԳՄՍՆ-ից հարցի հրատապ լուծում՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ