Լոս Անջելեսում գտնվող Գրեմիի թանգարանը դրամաշնորհ է տրամադրել Ֆրեզնոյի հայագիտության կենտրոնին, որը կօգտագործվի հայկական երաժշտական յուրատեսակ կատարումների վերծանման համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Շուրջ 5 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհը տրամադրվելու է մոտ 1500 ձայնագրության վերծանման համար: Երաժշտական հավաքածուի մեջ ներառվել են տարբեր ժամանակների հայ երաժիշտների կատարումներ: Դրանց մեծ մասը իրենցից մշակութային մեծ արժեք են ներկայացնում:
