Առողջապահություն

Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը

Կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Նիգերիայում։ Ընդհանուր առմամբ երկրում հիվանդացել է 21 մարդ, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեղական կենտրոնը:

Նիգերիայի բնակչությունը գերազանցում է 210 միլիոնը։ Այս ցուցանիշով Աֆրիկայի ամենամեծ երկիրն է, իսկ աշխարհում՝ վեցերորդը։

«2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ երկրի ինը նահանգներում հաստատվել է ընդհանուր 21 դեպք, որոնցից մեկը՝ մահացու… նա իմունոպրեսիվ դեղամիջոցներ էր ընդունում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ տեղադրված զեկույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ