Գորիսում 2 հոգի զոհվել են կենցաղային վեճի պատճառով

Հրապարակող՝

Գորիսում 2 հոգի զոհվել են կենցաղային վեճի պատճառով

Ամենադիտվածներ

Երեկ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից 2 մարդ մահացել է, իսկ 1-ը վիրավորվել։ Վիրավորներից մեկը՝ Արսեն Երեմյանը, դեպքի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի՝ Արենի հետ։ Արենը, ով մահացել է միջադեպի ընթացքում, տարիներ շարունակ կոնֆլիկտ է ունեցել իր ազգականի՝ Վարուժան Յոլյանի հետ, կապված պապական առանձնատունը կիսելու հարցի շուրջ։ Այս կոնֆլիկտը հասել էր դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ կողմերը, որոնք ինչպես ասվեց երկար տարիներ առանձնատան համար վեճի մեջ են եղել, որոշել են հարցը լուծել ուժով։ Նռնակի նետման հետևանքով մահացել են Արեն և Վարուժան Յոլյանը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ դեպքը կապված է կենցաղային խնդիրների հետ, և Առուշ Առուշանյանը, ով հանդիսանում էր Արեն Յոլյանի գործատուն, որևէ կապ չունի միջադեպի հետ: Քրեական ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամենաթարմ