Գրեթե բոլոր երկրները համաձայնել են պլաստիկե թափոնների մուտքն արգելող գործարքին

Հրապարակող՝

Գրեթե բոլոր երկրները համաձայնել են պլաստիկե թափոնների մուտքն արգելող գործարքին

Դժվար վերամշակվող պլաստիկե թափոնների հոսքը դեպի զարգացող երկրներ խստացնելու մասին գործարք կնքելուն համաձայն են գրեթե բոլոր եկրները, հայտնում է The Guardian-ը:

Ուստի, բոլոր արտահանող երկրները նախ պետք է ստանան աղտոտված կամ կրկնակի օգտագործման համար անպիտան պլաստմասե թափոններ ստացող երկրների համաձայնությունը։

Այս ծրագիրն ընդունվել է ՄԱԿ-ի աջակցությամբ կայացած 2 շաբաթ տևած հանդիպումների ժամանակ, որը հավելումն է Բազելի կոնվենցիայի:

Էկոակտիվիստները նշում են, որ երբ Չինաստանը հրաժարվեց ԱՄՆ-ից ստացվող պլաստիկե թափոններից, զարգացող երկրներում դրանց կուտակումներ են նկատվում։ Մասնավորապես, նրանց խոսքով, Ինդոնեզիայում, Թաիլանդում և Մալայզիայում դրանք տարիների ընթացքում «աղբանոցի» են վերածվել։

 

Ամենաթարմ