fbpx
Սպորտ

Վալոդյա Ֆրանգուլյանը՝ արծաթե մեդալակիր

Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում, Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային կարգում, դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11:

Նշենք, որ եզրափակչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր Թուրիան ներկայացնող՝ Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս մարզիկ՝ Արտսեն Կրաուչանկային (2:1):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ