fbpx
Հայ-ռուսական

Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից

Միմյանց հետ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական պաշտոնական աղբյուրներից։

Նշվում է, որ կողմերը քննարկման առանցքում են եղել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները։

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով համանախագությամբ գործող աշխատանքային խմբին ու տարածաշրջանում հաղորդակցության վերականգնմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ