Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդի 15 նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422799 դեպք, որոնցից 410503-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2466 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 15 նոր դեպք, ապաքինվել են ևս 18-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3023341 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ