«Բարսելոնա»-ի երկրպագուները հնարավորություն չեն ունենա մարզադաշտում ներկա գտնվել Անտոնիո Գրիզմանի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Պատճառն այն է, որ այժմ «Կամպ Նոու» մարզադաշտում խոտածածկը փոխելու աշխատանքներ են տարվում: Ուստի, շնորհանդեսը շքեղ չի լինելու:
Նշենք, որ կատալոնական ակումբը մինչ այժմ ձեռք չի բերել ֆրանսիացու տրանսֆերը, սակայն սպասում է, որ առաջիկա օրերին գործարքն ավարտին կհասցվի:

