Հնդկաստանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը

Հրապարակող՝

Հնդկաստանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը

Ամենադիտվածներ

2022 թ. ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire) գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Այդ մասին ասված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ելույթով հանդես եկել Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը։ Իր ելույթում դեսպանը նշել է, որ ցավալի է փաստել, որ մինչ օրս հայ ժողովուրդը դեռ սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, քանի որ ցեղասպանության հանցագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ։

Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրել է իր պատմական հայրենիքի մեծ մասը և բնակչության մոտ կեսը։ Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համար, և դրա վառ ապացույցն է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ շարունակել է իր հայասպան գործունեությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության անձնակազմը, Հնդկաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, Դելիի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային գործիչներ և այլք»,- նշված է գրառման մեջ:

Ամենաթարմ