Գվարդիոլան ամառային տրանսֆերների համար 350 միլիոն ֆունտ կստանա

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն առանձնացրել է այն դիրքերը, որոնք ցանկանում է ամրապնդել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Daily Star-ին հայտնի է դարձել, որ «քաղաքայինների» ղեկավարությունը Գվարդիոլային 350 միլիոն ֆունտ է տրամադրելու տրանսֆերների համար:

«Կա 3-4 դիրք, որոնք մենք ցանկանում ենք ուժեղացնել:

Չգիտեմ՝ ինչեր տեղի կունենան, բայց մեզ հաստատ պետք են ձախ պաշտպան և կենտրոնական կիսապաշտպան: Կփորձենք ուժեղացնել նաև մյուս դիրքերը, բայց դեռևս չեմ պատրաստվում լրագրողներին և ֆուտբոլիստներին հայտնել, թե որ դիրքերի համար եմ նորեկներ փնտրում»,- ասել է Գվարդիոլան:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ