fbpx
Աշխարհ

Գուայդոն Վենեսուելայում ընտրությունների անցկացման պայման է համարել «բռնատիրման դադարեցումը»

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն գտնում է, որ երկրում ընտրական գործընթացը կսկսվի «իշխանության բռնատիրման դադարեցումից» հետո: Համապատասխան կարծիքը նա հայտնել է RT հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցում:

«Հենց որ Վենեսուսլայում դադարի իշխանության բռնատիրումը, ինչն արդեն շուտով մենք կտեսնենք,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե երկրում երբ կարող են կայանալ ընտրությունները:- Վերջին ժամկետը՝ երբ դադարի իշխանության բռնատիրումը, կստեղծվի նոր Ազգային ընտրական խորհուրդ»:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է անհապաղ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը՝ նշելով, թե վերջին 20 տարում երկրում 25 ընտրություն է տեղի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ