Իտալական Gucci նորաձևության տանը մեղադրել են մանկապղծություն քարոզելու մեջ։ Պատճառը երաժիշտ Հարի Սթայլսի հետ HA HA HA հավաքածուի գովազդային արշավն է, որտեղ նա նկարահանվել է վարդագույն արջուկի նկարով շապիկով և կեցվածք ընդունել մանկական ներքնակի կողքին:
Համացանցի օգտատերերին դուր չի եկել մեծահասակների գովազդում մանկական պարագաների օգտագործումը. նրանք անպարկեշտ ակնարկներ են տեսել, որ չափահաս տղամարդը կեցվածք է ընդունում մանկական ներքնակի կողքին:
«Ինչու՞ է Gucci-ի գովազդում Հարրի Սթայլզը լուսանկարվել մանկական ներքնակի հետ և վարդագույն արջուկի շապիկով: Ինձ սա դուր չի գալիս»,- թվիթերում գրել է շոտլանդացի հեռուստահաղորդավար Ջիլիան ՄակՔեյթը։
Gucci-ի ժառանգորդ Ալեքսանդրա Զարինին, ով նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարող հիմնադրամի հիմնադիրն է, խոսել է գովազդային արշավի մասին։ «Ինչու՞ են նման կոնտենտ ստեղծել», – գրել է նա սոցցանցերում։ «Ինձ անհանգստացնում է այս ընդհանուր գաղափարախոսությունը, որը Kering-ը փոխանցում է իր ապրանքանիշերի միջոցով»: Սոցցանցերի օգտատերերը նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Gucci-ն և Balenciaga-ն պատկանում են նույն ընկերությանը՝ Kering-ին։
Նորաձևության տունը դեռ չի մեկնաբանել քննադատությունը, այս մասին չի խոսել նաև Հարի Սթայլսը։
