Infocom-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ Ժամը 10:00 դրությամբ, ձյան առատ տեղումների եւ մերկասառույցի պատաճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։
Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։
Դեսպանությունը խնդրում եւ հորդորում է երթեւեկել միայն ձմեռային անվադողերով։