fbpx
Հասարակություն

Կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Infocom-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ Ժամը 10:00 դրությամբ, ձյան առատ տեղումների եւ մերկասառույցի պատաճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։

Դեսպանությունը խնդրում եւ հորդորում է երթեւեկել միայն ձմեռային անվադողերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ