Գորիս-Կապան ճանապարհի 12 կիլոմետր հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի սահմանապահները, բեռնատարների կուտակում է առաջացել։
Այս մասին Civic-ին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։
Նա նշել է, ադրբեջանցիները ստուգում են իրանական բեռնատար մեքենաների պլոմբներն ու վարորդների փաստաթղթերը։
Նրա խոսքով՝ բեռնատարները կանգնած են, իսկ հայ կամ ռուս սահմանապահներ այդ տեղանքում չկան։
Քոչարյանն ասել է, որ ադրբեջանցիները նաև գումար են պահանջում իրանցի վարորդներից, որ ձևակերպեն փաստաթղթերը։

